42276 դիտում
18:03 17-06-2021
Ծեծկռտուք՝ Երևանում. կա վիրավոր, մասնակիցների մեջ են Երևանի քաղաքապետարանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի հսկիչ-քարտեզագետն ու 2 կենդանի որսացող
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 44-ամյա Վահագն Ն-ն է։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09։45-ի սահմաններում Վահագն Ն-ն Դավիթաշեն թաղամասի 3-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում վիճաբանել է Երևանի քաղաքապետարանի 3 աշխատակիցների հետ, որի ժամանակ, ըստ Վահագն Ն-ի հայտարարության, նրանք մետաղյա ձողով. ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վահագն Ն-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Ֆելիքս Գ-ն, 30-ամյա Էդգար Մ-ն և 23-ամյա Առնակ Պ-ն։
Նշված անձանց էլ նկատի է ունեցել Վահագն Ն-ն, որ ծեծի են ենթարկել իրեն։
Գ. Շամշյանի տեղեյություններով՝ Ֆելիքս Գ-ն աշխատում է Երևանի քաղաքապետաանի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում՝ որպես հսկիչ-քարտեզագետ, Էդգար Մ-ն՝ նույն կենտրոնում՝ վարորդ, կենդանի որսացող, իսկ Առնակ Պ-ն՝ նույն կենտրոնում՝ կենդանի որսացող։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
4216 դիտում
13:01 23-02-2020
Թափառող ոչ մի շուն էֆթանազիայի չի ենթարկվել․ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ
Այս բաժնից
26682 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ