211652_close_icon
views-count62229 դիտում article-date 22:50 19-10-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 2 Mercedes-ներն ու ВАЗ 21703-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Գավառի բնակիչ, 32-ամյա Վրեժ Սահակյանի վարած Mercedes մակնիշի, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 20-ամյա Վահան Մինասյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի բնակիչ, 38-ամյա Վահագն Դատիկյանի վարած ВАЗ 21703 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Սահակյանի ուղևոր, Գավառի բնակիչ, 56-ամյա Թադևոս Զարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, իսկ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը: Օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորութամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր