211652_close_icon
views-count1971 դիտում article-date 18:37 13-06-2021

Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց ո՞վ է հարգում մուրացկանին. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Սրանք ինչքան լինեն իշխանության, այս վիճակը շարունակվելու է, այլ վիճակ չի կարող լինել: Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես եղել եմ Սյունիքում, Տեղ համայնքում, խոշորացված, սահմանամերձ համայնք է, միայն այդ համայնքից 350 հեկտար գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Բա այդպես է լինելու, եթե զինվորին հրաման է տալիս չկրակել, եթե հրամանատարը իրավունք չունի որոշում կայացնել, թե ինչպես սահմանը պաշտպանել, բա ուրիշ ինչպե՞ս պետք է լինի: Ութ ամիս է անցել, բա Հայաստանի սահամները ինչ-որ տեղ պե՞տք է պաշտպանված լինեն, թե ոչ»,- ասաց նա, տեղեկացնում է Tert.am-ը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ տասնյակ տարիներով ասում էին Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք: «Չէին հասկանում, հիմա բոլորս տեսանք չէ՞՝ ինչ է նշանակում Ղարաբաղում սահմանները չպաշտպանել: Եթե սահմանազատումը նույնիսկ լիներ, ադրբեջանցին ասելո՞ւ է սա Հայաստանի սահման է, ես չեմ մտնում, բայց եթե դիմացը զորք չկա, մտնելու է: Այդպես է լինելու, որքան սրանք լինեն, որքան խաղաղություն մուրան: Ես պատերազմի կոմղնակից չեմ, բայց ո՞վ է հարգում մուրացկանին»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, որ մարդիկ տանջվում, անասուն են պահում, բայց եթե Ադրբեջանը ցանկանում է՝ վերցնում է: «Հիշո՞ւմ եք՝ Ադրբեջանում սրա նման մեկը կար՝ իննսունականի սկզզբին, որ ասում էր Սևանում ոտքերս թրջելու եմ, ոնցոր թե կանխագուշակում է արել: Ես չեմ զարմանա, եթե վաղը ադրբեջանցիները գան՝ Սևանում լողան: Մարդը ասում է՝ տարին վեց ամիս սարերում ձյուն է, ոնց կանգնի զինվոր,  հենա Գեղամա լեռներում մինչև հիմա էլ ձյուն են, դեռ մի երկու ամիս էլ ձյուն է լինելու, այսինքն այնտեղ մեր զինվորները չպե՞տք է մեզ պաշտպանեն: Վաղն էլ կասի Գեղամա լեռների 20-50 տոկոսը գրավել են, դրա համար պատերազմ անե՞նք»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր