2245 դիտում
10:40 12-06-2021
Փաշինյանն այսօր ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա քարոզարշավ կանի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թրթը գրում է. «Այսօր լրանում է մեկ ամիսը, ինչ ադրբեջանական զորքերը երեք ուղղությունից ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և հեռանալու մտադրություն ամենևին չունեն։ Եվ այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր այդ մարզերից մեկը՝ Գեղարքունիք է այցելելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն ոչ թե հարցին լուծում տալու, կամ մարզի բնակիչներին որևէ խոստում տալու համար, այլ նախընտրական քարոզչության։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ամենևին չի հուզում, որ մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, հայ զինվորների են ծեծում և գերի վերցնում. նրանց համար քարոզարշավն ավելի կարևոր է։ Սակայն այս իրավիճակում Փաշինյանը պետք է մարզ այցելեր և բնակիչներին հանդիպեր ընդամենը մեկ բանի համար՝ հստակ ասելու, թե ի վերջո երբ է ադրբեջանական զորքը հեռանալու ՀՀ տարածքից, երբ են վերադարձվելու գերիները և այլն, սակայն այսօր նման իրավիճակի դժվար թե ականատես լինենք։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին վեց զինծառայող գերեվարվել էին Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղի հատվածից։ Դրանից երկու օր առաջ պայմանագրային զինծառայող էր սպանվել ադրբեջանական կրակահերթերից Վերին Շորժայի հատվածում։ Տասնյակ անասուններ են անհետանում հայկական գյուղերից, շաբաթ օրը կես ժամ շարունակ կրակել էին Կութ գյուղի հովվի ուղղությամբ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»