211652_close_icon
views-count17232 դիտում article-date 23:01 09-06-2021

Խոշոր չափի գողություն Երևանի կենտրոնում. «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ից հափշտակել են մոտ 20 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում  ոստիկանության կենտրոնական բաժին   ահազանգ է ստացել, որ  անհայտ անձը կամ անձինք հունիսի 7-ի ժամը 20:50-ից մինչև  հունիսի 8-ի ժամը 10:20-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Բուզանդի փողոցում գործող «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի գրասենյակի դուռը, այնուհետև մտել ներս, կոտրել  երկաթյա չհրկիզվող պահարանի փականը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք  չհրկիզվող պահարանից գողացել են մոտ 20 մլն դրամ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝  օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Կատարված գողության մասին ոստիկանությունում արդեն հաղորդում է ներայացրել ՍՊԸ-ի տնօրեն Վաչագան Գևորգյանը:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնասբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ նշված տարածքում տեղադրված են տեսախցիկներ,  ինչը գուցե հնարավորություն տա իրավապահներին հանցագործությունը բացահայտել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր