211652_close_icon
views-count1569 դիտում article-date 14:36 08-06-2021

ԼՀԿ-ն Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը տեսնում է բանակցությունների միջոցով

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում է բանակցությունների միջոցով ադրբեջանական զորքը դուրս հանել Հայաստանի տարածքից, արտաքին քաղաքականության հարցում հանդես բերել բալանսավորված մոտեցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Մարուքյանը նախ նշեց, որ ազգային համերաշխության, ներքին հաշտության, իրար հետ լինելու, ընդդեմ թշնամու միասնական հանդես գալու իրենց թեզերը գնալով ավելի ու ավելի է արդիական դառնում՝ հատկապես երեկվա քարոզչական օրվանից հետո: ԼՀԿ նախագահը մտահոգիչ է համարում թե վարչապետի պաշտոնակատարի, թե ընտրապայքարին մասնակցող նախկին իշխանությունների, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի՝ միմյանց ուղղված հայտարարությունները: Ըստ նրա՝ ԼՀԿ-ի ուղերձն այլընտրանքային է:

Խոսելով իրենց մոտեցումներից՝ Մարուքյանն ասաց. «Արտաքին քաղաքականության մեջ կարողանում եմ բալանասավորված մոտեցումներ բերել: Իմ արած աշխատանքով աչքի եմ ընկել»:

Նա համոզված է, որ հակառակորդին Հայաստանի տարածքից պետք է դուրս հանել բանակցություններով: Մարուքյանը պնդում է, որ «Լուսավոր Հայաստանը» դիվանագիտական ճակատում կարող է մեծ ներդրում ունենալ: «Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերը հանելու ենք ՀՀ տարածքից: 540 կմ սահմանն ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր