211652_close_icon
views-count45078 դիտում article-date 10:25 08-06-2021

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Հայանիստի խաչմերուկում բախվել են «Լադա»-ն ու «ԶԻԼ»-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում՝ ժողովրդին հայտնի Հայանիստի խաչմերուկում, բախվել են «ԶԻԼ-130» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել է, 1 հոգի էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Դավիթ Մանուկյանն ու Սահակ Ավետիսյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Հայկ Մեցոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր