211652_close_icon
views-count28346 դիտում article-date 21:17 06-06-2021

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կոյուղու կայանների մաքրման բաժնի պետն Էջմիածնում Renault-ով վրաերթի է ենթարկել 12-ամյա աշակերտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 14։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Սամվել Յաժյանը իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով 
Էջմիածին քաղաքի Արարատյան-Իսիլե-Մուլինո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 12-ամյա Լիա Մ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Յաժյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում՝ կոյուղու կայանների մաքրման բաժնի պետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր