211652_close_icon
views-count75042 դիտում article-date 17:40 04-06-2021

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով մարզային ոստիկանապետերի փոփոխություններ են տեղի ունեցել

Այսօր՝ հունիսի 4-ին,  ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով Վահան Ազգաշյանը ազատվել է  ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Տիգրան Կարապետյանը ազատվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ:

 Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Ազիզյանը ազատվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:

 

Նմանատիպ նյութեր