211652_close_icon
views-count35647 դիտում article-date 22:53 03-06-2021

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 51-ամյա տրակտորիստը տրակտորով խոտ հավաքելու ժամանակ մոտ 100 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  մայիսի  31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:25-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ  «գլխի մազածածկ հատվածի, ձախ նախաբազկի վերին երրորդականի, դրսային կողմնային պատռած վերքեր, գոտկային շրջանի քերծվածքներ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վարորդը  Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Արտեմ Փատյանն է:

 Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Փատյանը  նույն օրը՝  ժամը 11:45-ի սահմաններում, վարելով Նորաշեն արագօգտագործների կոոպերատիվին պատկանող «MTZ 82» տրակտորը, Նորաշեն բնակավայրին պատկանող «Տկողնուտ» կոչվող հանդամասում խոտ հավաքելու ժամանակ գլորվել է ձորը, որի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Աղասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր