1423 դիտում
12:57 03-06-2021
10 դատական համակարգը կավելանա 10 դատավորով. Կառավարությունը հավանություն տվեց ԲԴԽ առաջարկությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 3-ի նիստում համաձայնություն տվեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով ավելացնելու, ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմը 4 դատավորով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությանը, հայտնում է News.am-ը։
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ պետք է ապահովել քաղաքացիների՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Մինչդեռ, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հիմնական խաչընդոտներից է դատարանների գերծանրաբեռնվածությունը:
Նա մի քանի վիճակագրական տվյալ ներկայացրեց՝ նշելով, որ ներկայումս վերաքննիչ քրեական դատարանում գործում է 5 դատական կազմ՝ ընդհանուր 15 դատավորով: 2019-ին քննվել է 7168 գոր, իսկ 2020-ին՝ 7207 գործ:
Վերաքննիչ վարչական դատարանում երեք կազմ է գորչծում 9 դատավորով. «Այստեղ 2019-ին քննվել է 6785 գոր, իսկ 2020-ին՝ 6317 գործ: Սնանկության դատարանում գործխում է 12 դատավոր: Այստեղ 2019-ին յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը կազմել է 765 գործ, ավարտվել է 193 գործ»:
Ռուստամյանը տեղեկացրեց, որ Հայաստանում 2010-2018 թվականներին յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում ընդամենը 8 դատավոր, մինչդեռ ընդունելի չափանիշը կազմում 17,7 դատավոր: Օրինակ, Լատվիայում այդ թիվը 29,1 է, Լիտվայում՝ 27,1, Էստոնիայում՝ 17,7:
Նրա խոսքով, այս պահին երկու փաթեթ կա, որ ՍԴ-ում է գտնվում. «Մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողությանն առնչվող եւ հակակոռուպցիոն գործխերին առնչվող: Այդ երկու նախագծերով 38 հաստիք եւս նախատեսվում էր ավելացնել, ինչը քրգործեր քննող դատավորների համար էական բեռնաթափում կլիներ: Ընդհանուր առմամբ այս երեք տարիներին, նաեւ հաշվի առնելով Սնանկության դատարանում 8 հաստիքի ավելացումը, դատական համակարգում մենք 62 հաստիք ենք ավելացնում, եթե իհարկե, հաշվենք ՍԴ-ում գտնվողն փաթեթները: Ըստ էության, 25,4 տոկոսով դատավորների թվակազմն ավելանում է»,-ընդգծեց նախարարը: