211652_close_icon
views-count7346 դիտում article-date 17:38 01-06-2021

«Չեղած բանի համար». Սերժ Սարգսյանի եղբորորդին արդարացվեց

Sputnik Արմենիան գրում է. Խափանման միջոց կիրառված 50 մլն գրավի գումարը դատարանը որոշեց վերադարձնել Սարգսյանին, իսկ նրանից առգրավված ատրճանակը՝ հանձնել ոստիկանությանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատավճիռը:

«Դատարանը որոշեց Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով» ,- ասաց դատավոր Դանիբեկյանը:

Հայկ Սարգսյանին 235-րդ հոդվածով վերագրված հանցանքը դատարանը համարեց չապացուցված:

Խափանման միջոց կիրառված 50 մլն գրավի գումարը դատարանը որոշեց վերադարձնել Սարգսյանին, իսկ նրանից առգրավված ատրճանակը՝ հանձնել ոստիկանությանը:

Դատարանի դահլիճը լքող Հայկ Սարգսյանը լրագրողների հարցին, թե արդյոք սպասելի՞ էր իր համար նման դատավճիռը, արձագանքեց. «Դե, հա, չեղած բանի համար»։ Նա շտապեց հեռանալ դատարանից:

Նմանատիպ նյութեր