211652_close_icon
views-count73362 դիտում article-date 15:52 31-05-2021

Արտակարգ դեպք Արթիկի գաղութում. 7 տարի ազատազրկված կալանավորը, ով գաղութից դիմել էր փախուստի, հայտնաբերվեց «Բեկո» խանութում՝ «կալբաս» գնելիս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 30-ին,  արտակարգ դեպք  է տեղի ունեցել  ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկում: Ժամը 06:00-ի սահմաններում Աթիկի գաղութից փախուստի է դիմել Վանաձոր  քաղաքում հաշվառված, ՀՀ քր օր-ի 316 հոդվածի 1-ին մասով, 34-238 հոդվածի 4-րդ մասով 7 տարի ժամկետով ազատազրկված, 37-ամյա Վլադիմիր Գրիգորյանը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և  Արթիկի գաղութի աշխատակիցների կողմից ձեռնարկված  որոնողական աշխատանքների արդյունքում կարճ ժամանակում Վ. Գրիգորյանը հայտնաբերվել է Արթիկ քաղաքում գործող «Բեկո» խանութից, ով տեղափոխվել է  քրեակատարողական հիմնարկ:

 Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե արդյոք նա, երբ դիմել է փախուստի օժանդակություն ստացե՞լ է գաղութի աշխատակիցների կողմից, թե ոչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր