211652_close_icon
views-count119751 դիտում article-date 11:13 31-05-2021

Արմավիրի մարզում մի խումբ երևանցիների ու Արաքս գյուղի բնակիչների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երե՝ մայիսիս 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21:30-ի սահմաններում Արաքս գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Գյուղ է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել  է նաև  ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը:

Ոստիկանների հարցումներին, թե արդյոք գյուղում նման դեպք է տեղի ունեցել, շատ գյուղացիներ «բերանները ջուր առած» հերքել են, թե նման բան է տեղի ունեցել, ասելով, թե այդ ամենը  ասեկոսներ  են, սակայն Վաղարշապատի ոստիկանները, վստահ լինելով  ստացած օպերատիվ տվյալներով՝ տաք հետքերով պարզել են  դեպքի հանգամանքները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել նույն գյուղի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Բ.-ի, նրա ընկերներ, 31-ամյա Մարտիրոս Մ.-ի, 28-ամյա Մհեր Հ.-ի, 30-ամյա Պետրոս Ս.-ի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գ.-ի ու վերջինիս ընկերներ, Երևանի բնակիչներ, 21-ամյա Գեղամ Խ.-ի, 25-ամյա Ռոբերտ Մ.-ի, 20-ամյա Գագիկ Հ.-ի, 20-ամյա Գուրգեն Գ.-ի, 20-ամյա Վահե Խ.-ի և 25-ամյա Արտյոմ Տ.-ի միջև:

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով Գրիգոր Բ.-ն ստացել է մարմնական վնասվածք, իսկ, ըստ նախնական տեղեկությունների՝ նրա ընկերներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, բաեբախտաբար, դրա արդյունքում տուժածներ չկան:

Վաղարշապատի ոստիկանները՝ բաժնի պետ Ռ. Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ  Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, տաք հետքերով խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Գեղամ Խ.-ին, ով եղել  է Mercedes  մակնիշի  50 QO 100 համարանիշի  ավտոմեքենայով, ինչպես նաև  նրա ուղևորներ Ռոբերտ Մ.-ին, Գուրգեն Գ.-ին,  Գագիկ Հ.-ին և  Վահե Խ.-ին ու Արտյոմ Տ.-ին, ով եղել է  Mercedes  մակնիշի 21 AT 211 համարանիշի ավտոմեքենայով:

Կարճ ժամանակ անց հայտնաբերվել  է նաև Գրիգոր Բ.-ն:

 Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առիթվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 Բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր