211652_close_icon

«Աշոտին գրեցի՝ որտե՞ղ ես եղել դու… Մարդիկ ասում են՝ դու ծնո՞ղ ես, թե՞ ծնող չես». ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

views-count31862 դիտում article-date 23:15 29-05-2021
«Վերջերս անհետ կորածների հարազատների հետ նեղ կազմով հանդիպում էինք, մեկ էլ մեկն ասաց՝ իսկ որտե՞ղ է եղել քո որդին: Ասացի՝ մի բան ասեմ կհավատա՞ս՝ չգիտեմ: Ասաց՝ ո՞նց, քո զավակի ճակատագրով չե՞ս հետաքրքրվել:

Ասացի՝ մեծ հաշվով՝ չէ: Եթե ես իմ որդով այդպես հետաքրքրվեի, կստացվեր, որ ես իրեն մյուսներից տարբերակում եմ: Դա առիթ հանդիսացավ, Աշոտին գրեցի՝ որտե՞ղ ես եղել դու, սկսեցի մանրամասներ հետաքրքրվել ու այդ ժամանակ է, որ ես իմացել եմ, թե ինքը որտեղ է եղել, ինչ պայմաններում:

Մարդիկ ասում են՝ դու ծնո՞ղ ես, թե՞ ծնող չես: Ես ծնող եմ, բայց, որ ասում եմ՝ դուք մեկ-երկու հոգու համար եք տառապում, ես՝ 4000, չեմ չափազանցնում»,- Քանաքեռ-Զեյթուն համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Aravot.am-ը:

Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր