1510 դիտում
14:33 29-05-2021
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հունիսի 1-ը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժինը:
«Աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երևանում և մարզերում օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ են կազմակերպվում, որին ավանդաբար միանում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Հունիսմեկյան ծրագիրն այս տարի գրադարանում մեկնարկելու է փոքրիկ արցախցիների և զինծառայողների երեխաների հյուրընկալությամբ: Ժամը 11:00-16:00-ին գրադարանում նախատեսվում են միջոցառումներ բոլոր փոքրիկների համար. նրանք կարող են դիտել Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը, գրադարանի հարթակում մասնակցել բացօթյա նկարչությանն ու կավճանկարչությանը, կատարել նկարազարդումներ ժամանակակից մանկագիրներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հեքիաթների հիման վրա»,-ասված է հաղորդագրությունում:
Օրվա ընթացքում նախատեսվում է նաև ինտերակտիվ խաղ-քննարկում Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» հետաքրքրաշարժ գրքի շուրջ: Դերասան Ստ. Շահինյանը երեխաների համար հեքիաթներ կպատմի, իսկ գրադարանի դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր:

Նմանատիպ նյութեր
1341 դիտում
16:20 15-02-2022
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում զինվորները երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու
3738 դիտում
21:30 10-04-2019
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը
Այս բաժնից
1201 դիտում
15:39 19-12-2024
Բոլոր տեղակալներս ազատվել են պաշտոններից, ես եմ որոշում՝ ում հետ աշխատեմ, դա իմ իրավունքն է. Գալյան