211652_close_icon
views-count3750 դիտում article-date 21:30 10-04-2019

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը

Ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը, որը կազմակերպվել է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից, անց է կացվում հանրապետության բազմաթիվ գրադարաններում արդեն երկար տարիներ: Շաբաթն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանի և երգահան-կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակներին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը յոթնօրյակին իր մասնակցություն կունենա իր հարկի տակ կազմակերպելով ստեղծագործությունների քննարկումներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, հեքիաթների ընթերցում, կոմիտասյան և ժողովրդական երաժշտության ունկնդրում և այլն: Միաժամանակ տեղի կունենան այցելություններ հանրապետության այլ գրադարաններ՝ գրադարանավարների և գրադարանների աշխատակիցների փորձի ու գիտելիքների փոխանակման, նոր հմտություններ ձեռք բերելու և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու նպատակով: Շաբաթը կտևի 7 օր և կավարտվի ապրիլի 22-ին: [b]Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող ԱԳՇ-ի միջոցառումների ծրագիրը՝ [/b] 1. Ցուցահանդես «Երիտասարդ հայ գրողների գրքեր 15-ին 2. Ցերեկույթ «Ժողովրդական գործիքներ» 15-ին, ժ.12:30 3. Գրքի քննարկում.Լևոն Նես «Բալզակ.մի շան պատմություն» 15-ին, ժ.14:30 4.Գրքի քննարկում. Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ... » 16-ին, ժ.15:00 5. Գրքի քննարկում Գ. Խանջյան «Ձեռքդ տուր պստլո» 17-ին, ժ.14:30 6. Էլեկտրոնային ծանոթացում «Գրքի և մամուլի թվայնացում» 17-ին, օրվա ընթ. 7. Վիկտորինա «Մեր շրջակա աշխարհը» 18-ին, ժ.14:00 8.Հեքիաթապատում. Հովհ. Թումանյան «Հեքիաթներ». պատմում է դերասան Ստ. Շահինյանը / Մ.Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն/ 18-ին,ժ.15:30 9. Պատմվածքի քննարկում Ա. Սերոբյան «Վասիլը»/7գույն գրքից 19-ին, ժ.12:00 10. Ցերեկույթ «Ֆրանսիական մանկական պոեզիայի էջերից» /Ֆրանկոֆոն. շրջ./ 19-ին, ժ.14:30 11. Բարձրաձայն ընթերցանությունների շարք Հովհ. Թումանյան «Պատմվածքներ» շաբաթվա ընթ 12. Երաժշտական կոլեկտիվ ունկնդրումների շարք «Կոմիտաս » շաբաթվա ընթ 13. Հեքիաթապատումների շարք. «Ֆրանսիական հեքիաթներ»/Ֆրանկոֆոն. շրջ./ շաբաթվա ընթ 14. Այցելություններ գրադարաններ շաբաթվա ընթ. 15. ԱԳՇ- ի արդյունքների ամփոփում

Նմանատիպ նյութեր