211652_close_icon
views-count1866 դիտում article-date 16:34 27-05-2021

Կութում Փաշինյանին զեկուցել են սահմանային իրավիճակն ու ՀՀ ԶՈւ գործողությունները. խոսնակ

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈւ գործողությունները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ ավելի վաղ այցելել էր Կութ համայնք։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՊՆ-ից հայտնել էին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր