«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է News.am-ը։
Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցակում ընդգրկված է 153 թեկնածու. «Արհեստավարժ, հայրենասեր մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտանալ: Մրցունակության տեսանկյունից ճգնաժամային ներկա պայմաններում կառավարչական անհրաժեշտ փորձը, գիտելիքներն ունեցող թիմակիցներ ունենք: ԿԸՀ-ում «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչները լինելու ենք ես, Վահագն Մատինյանը եւ Նարեկ Վարդանյանը: մենք եկել ենք ներկայացնելու ամբողջ ցուցակը: Շատ կարճ ժամանակ անց այն հրապարակվելու է ԿԸՀ-ի կողմից: Զինվեք համբերությամբ»,-ասաց նա: