211652_close_icon
views-count89614 դիտում article-date 23:19 25-05-2021

Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայի գյուղմթերքների շուկայից 2 հոգի դանակի բազմաթիվ հարվածներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գուղմթերքների շուկայի տարածքից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի կնոջ և մի տղամարդու:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

 Հիվանդանոցում  բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ  դանակի մի քանի հարվածներ են ստացել և ի վիճակի չեն  կատարվածի մասին բացատրություն տալու:

 Փաստի առթիվ  ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է  դեպքի հանգամանքները:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավորներն են՝ 58-ամյա Գյուլգյազ  Հովսեփյանը և 44-ամյա Արմեն Գևորգյանը;
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր