Ովքեր են ընդգրկված «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին տասնյակում
«Պատիվ ունեմ» դաշինքում ընդգրկված «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է մամուլում հրապարակված դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված առաջին տասնյակի վերաբերյալ տեղեկությունը։
«Մինչեւ ԿԸՀ–ը ցուցակ ներկայացնելը՝ հնարավոր է փոփոխություններ լինեն, դրա համար այս պահին ոչինչ չեմ մեկնաբանի»,– ասաց Սոս Հակոբյանը։
Նշենք, որ Armlur.am-ը հրապարակել է «Պատիվ ունեմ» դաշինքում ընդգրկված առաջին տասնյակի անունները, նրանք են.
- «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան
- Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան
- Սերժ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյան
- Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան
- ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյան
- Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան
- Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյան
- Քաղաքագետ Տիգրան Աբրահամյան
- Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան
- Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյան