211652_close_icon
views-count54832 դիտում article-date 18:14 24-05-2021

Սյունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Toyota-ի 28–ամյա վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 23-ին, հիվանդանոցում մահացել է Կապան քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «Կապան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 19-ին՝ խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։  Ժամը 22։50-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը իր վարած Toyota Platz մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքում՝ Գործարանային փողոցում, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 1/7 հասցեում գործող «Դոմուս» առևտրի կենտրոնի աստիճաններին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Մաթևոսյանը, ուղևորներ՝ Կապանի բնակիչներ, 18-ամյա Գուրգեն Ղազարյանը, 21-ամյա Արա Զաքարյանը և 18-ամյա Յուրի Պատվականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր