61332 դիտում
14:59 14-05-2021
Նոր մանրամասներ՝ երեկ Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում տեղի ունեցած սպանության փորձից. վիրավորի պարանոցից բժիշկները հանել են ատրճանակից արձակված գնդակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված ավագ քննիչ Դալաքյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերքը կրելը; պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, կենսաբանական և դատաձգաբանական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մայիսի 13-ին, Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած կրակոցի փաստով, ինչի հետևանքով «պարանոցի ծակած վերք՝ հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։
Հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն նա դեռևս մնալու է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը, ով այդ օրը, ժամը 18։10-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի 39/ա հասցեի դիմացի փողոցի հատվածում իր Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով է եղել, երբ, ըստ նախնական տեղեկությունների, Վ. Բազեյանը իջել է իր Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից և ձեռքով մի քանի անգամ հարվածել և կոտրել է Ն. Սամսոնյանի ավտոմեքենայի հետևի ապակին, որից հետո վերջինս իր ավտոմեքենայի միջից դեռևս չպարզված տիպի ատրճանակից կրակել է Վ. Բազեյանի ուղղությամբ, ով էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարկուճը և արնանման հետքեր։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում վիրահատական միջամտության շնորհիվ վիրավորի պարանոցից հեռացվել է գնդակը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. Սամսոնյանին և հանացործության գործիք հանդիսացած ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին կրակոց էր հնչել Երևանում:
Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «դագաղների» փողոցում կրակոց է հնչել:
Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ոստիկանները պարզել էին, որ նշված վայրից 1 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր և 1 կրակված պարկուճ:
Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հարություն Միքայելյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, Կենտրոնի ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանն է, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկեել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասլ էին. «Մենակ կրակոցի ձայն լսեցինք, լավ ա միլիցեքը շուտ եկան ու ինչ-որ մի հատ ավտո տարան: Հաստատ կբռնեն էդ կրակողին, իսկ վիրավորն էլ էս թաղում հայտնի Բաքսյոր Վաղոնա, ով ձեռի հետ մոյկի գործա անում, քանի որ ունի սեփական ավտոլվացման կետ»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+