211652_close_icon
views-count44292 դիտում article-date 09:48 24-05-2021

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. DAF-ի վարորդը վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների. 28 ոչխար սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին,արտակարգ դեպք է տեղի ունեել Շիրակի մարզում։

Ժամը 07։20-ի սահմաններում DAF մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ-ին վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների հոտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 28 ոչխար տեղում սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանը, Դավիթ Ասատրյանն ու Ռոման Հարությունյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի հերթապահ խումբը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և տուժած քաղաքացու ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր