211652_close_icon
views-count24655 դիտում article-date 10:16 22-05-2021

Երևանում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց. բախվել են Hyundai մոտոցիկլը, BMW-ն ու Cadillac-ը, մոտոցիկլը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 21-ին, մոտոցիկլի և ավտոմեքենաների բախում է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 21։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Hyundai մոտոցիկլը և BMW և Cadillac մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Պարզվել է, որ Cadillac-ը եղել է կայանված։ Ոստիկանությունը պարզում է մոտոցիկլավարի և վարորդների ինքնությունը։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր