Հայ մրցավարը կսպասարկի Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցումները
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, օլիմպիական կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը կսպասարկի Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցումները։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանան Ճապոնիայի մայրաքաղաքում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։
Հայաստանը մինչ օրս օլիմպիական խաղերի 8 ուղեգիր է ապահովել։