Հայ մրցավարը Եվրոպայի լիգայի հանդիպում կսպասարկի
Հուլիսի 1-ին և 3-ին տեղի կունենան Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումները: Հուլիսի 3-ին կայանալիք «Բանգա» (Լիտվա)-«Սլիգո Ռովերս» (Իռլանդիա) հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նրա օգնականները կլինեն Վանիկ Սիմոնյանը և Էրիկ Արևշատյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Զավեն Հովհաննիսյանը: