Չի կարելի այսպես, երկիր եք կործանում, խելքներդ գլուխներդ հավաքեք. Գևորգ Գորգիսյանը՝ «Իմ քայլին»
Չեմ հավատում, որովհետև չտրվեցին հստակ պատասխաններ: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին, գրում է Tert.am-ը:
Նա նշեց, որ այդպես էլ հստակ պատասխաններ չտրվեց, թե քննարկվո՞ւմ է արդյոք Տավուշի գյուղերի հանձնումը:
««Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավորներ, որ հիմա ծամածռություն եք անում, դուք հասկանում եք, հանրությունը չի հավատում այս կիսատ-պռատ տեքստերին»,,-ասաց նա և նշեց, որ հանրությունը այս ելույթներին չի հավատում:
«Դուք հանրությանն եք հաշվետու, նրանց պետք է պատասխան տաք և ձեր հնչեցրած ամեն խոսք կարևոր է, բայց այստեղ ելույթներ եք ունենում, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում: Չի կարելի այսպես, երկիր եք կործանում, խելքներդ գլուխներդ հավաքեք»,-ասաց նա: