211652_close_icon
views-count1281 դիտում article-date 21:45 20-05-2021

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին:

Ողջունելով հյուրին, Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին հանգամանորեն տեղեկացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով գերեվարված և անհայտ կորած համարվող անձանց հետ կապված իրադրության, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ նախապատրաստվող զեկույցում ամբողջապես ներկայացվելու է առկա տեղեկատվությունը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր