211652_close_icon
views-count38665 դիտում article-date 22:09 16-05-2021

Արտակարգ իրավիճակ Վայոց ձորի մարզում. թրթուռները շարունակում են հեկտարներով անտառներ ոչնչացնել, իսկ պատկան կառույցների աշխատակիցները կարծես «ուղտի ականջում քնած լինեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վայոց ձորի մարզում երրորդ տարին է թրթուրները ոչնչացնում են հեկտարներով անտառներ: Թրթուրները ուտում են ծառերի կանաչ մասերը, որի հետևանքով դրանք չորանում են:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բնապահպանության նախարարությունը մատը մատին չի տալիս՝ կանխելու ծառերի ոչնչացումը:
 
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Եղեգիսի կիրճի գյուղերի բնակիչները վրդովված ասում էին, որ այն ժամանակ ուղղաթիռով ամբողջ անտառը սրսկվում էր, բայց երրորդ տարին է չի սրսկվում և թրթուռները ոչնչացնում են ամեն բան: Ըստ զրուցակիցների, այնքան պատկան կառույցների են դիմել, որ հաշիվն էլ չեն հիշում, բայց թե քանիսն են օգնել, դրա հաշիվը հիշում են՝ ցավոք ոչ ոք:
 
Ասացին նաև, որ թրթուռները ծառերը «մերկացնելուց» հետո անցնում են գետնի կանաչի վրա և սկսում հիմա էլ կանաչը ոչնչացնել: Լինում են նաև դեպքեր, որ հարձակվում են կացարանների վրա, մարդկանց վրա, որը հղի բացասական հետևանքներով՝ ալերգիաներ, վիրուսներ և այլն: Զրուցակիցներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ըստ իրեն հասած լուրերի այն ինքնաթիռը, որով այն ժամանակ սրսկվում էր անտառը, վաճառվել է:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր