146179 դիտում
11:33 29-12-2020
Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ բռնվել է «Ռիմա թրավելի» սեփականատեր «Կյաժ Աշոտի» սպանության գործով հետախուզվողներից մեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են «Պապն ամեն անգամ փլավ չի ուտի» հատուկ օպերացիան, որի արդյունքում բռնվել և քրեական ոստիկանություն է բերման ենթարկվել Երևանի բնակիչ 30-ամյա Սամվել Քրմոյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան իրականացվել է մի քանի օր օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, որովհետև Ոստիկանությունն ունեցել է կասկածներ, որ Ս․ Քրմոյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել այս տարվա հունիսի 9-ին Շենգավիթում հայտնի «Ռիմա Թրավել» ընկերության սեփականատեր 28-ամյա Աշոտ Պետրոսյանի, հանրությանն ավելի շատ հայտնի «Կյաժ Աշոտի» սպանության գործով հարուցված քրեական գործի շրջանակում, հնարավոր է, լինի զինված։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Քրմոյանը հայտնաբերվել է Այգեստան թաղամասի տներից մեկում։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/09/25/1165377/]Ավելի վաղ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացրել էր[/url], որ սեպտեմբերի 24-ին Ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ ձախողել են առանձնապես ծանր հանցագործության մեջ որպես կասկածյալ հետախուզվողին բռնելու օպերացիան:
Թե՛ սովետական միլիցիայում, և թե՛ նորանկախ Հայաստանում, սա կարելի է համարել առաջին լուրջ ձախողումը, երբ ոստիկանության 10-ից ավելի ծառայողներ, հիմնականում՝ քրեական հետախույզներ, չեն կարողանում ճիշտ և գրագետ իրականացնել օպերացիան, ինչի արդյունքում հետախուզվողը ոչ միայն լկտի պահվածք է ցուցաբերում նրանց նկատմամբ, այլ նաև կարողանում է ճողոպրել:
Սովետական տարիներին եղել են այնպիսի պրոֆեսիոնալ ոստիկաններ, ինչպիսին եղել էր ներքին գործերի նախարար Պատալովը, ժողովրդի սիրելի Կառլոս Ղազարյանը, ում ավելի շատ ասում էին Կառլոս Բագրատիչ, ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ցուցուլյանը, Զարմիկ Եպիսկոպոսյանը, ում ավելի շատ դիմում էին Զարմիկ Պարուրիչ:
Նշված անձանցից անգամ օրենքով գողերն ու քրեական հետախույզներն էին «մրսում» ու շատ դեպքերում նշված անձինք առանց որևէ խոչընդոտի կարողանում էին օրենքով գողերին ու քրեական հեղինակություններին մեկ ծանուցագրով կանչել բաժին: Ու երբևէ չի եղել դեպք, որ համարձակվեին չներկայանալ:
Հայաստանի անկախացումից հետո այդ պրոֆեսիոնալ ոստիկանների գործը շարունակողներ եղան շատերը, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր, այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը, ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը, բազմաթիվ բարձր պաշտոններ զբաղեցրած ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Սյունիքի ներկայիս մարզպետ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Երևանի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը, այն ժամանակ ոստիկանության մի քանի բաժիններում բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Հրաչյա Մակարյանը, ոստիկանության գնդապետ Վոլոդյա Թորոսյանը,ՀՀ փոխոստիկանապետ, հետագայում ոստիկանության ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Վարյանը և այս շարքը կարելի է թվարկել, ովքեր իսկական ոստիկանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կարողացել են վնասազերծել բազմաթիվ հանցագործների, այդ թվում՝ քրեական հեղինակությունների ու անգամ մինչև ատամները զինված հետախուզվողների:
Երբևէ ոչ մի անգամ ոչ մի դեպք չի եղել, որ նշված անձինք նմանատիպ օպերացիան ձախողեն:
Մինչդեռ երեկ՝ Մայիսի 9-ի փողոցում հայտնի ու աղմկահարույց սպանության մեջ հետախուզվողը՝ վստահ լինելով իր վրա, ծաղրում է ոստիկանության ծառայողներին (խոսակցությունը հատուկ նպատակով փակում ենք):
Ամիսներ առաջ, երբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ներկայումս ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն էր, Տավուշի մարզում իրականացրեցին հատուկ օպերացիա և փայլուն գրագետ ձևով Վ. Ղազարյանի այն ժամանակվա Տավուշի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանը, ով ներկայումս աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, կարողացան վնասազերծել ու զինաթափել մինչև ատամները զինված 5 հոգու և չէր բացառվում, որ վնասազերծման պահին զինված անձինք կրակոցներ արձակեին Տավուշի մարզի ոստիկանների ուղղությամբ, այդ դեպքում սակայն ոստիկանի պրոֆեսիոնալիզմով առաջնորդվեցին Վ. Ղազարյանը, Կ. Ցուցուլյանը և Դիլիջանի այն ժամանակվա ոստիկանության բաժնի պետը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ոստիկանների քթի տակից փախուստի դիմած հետախուզվողը Սամվել Քրմոյանն է եղել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 257+
257+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1924 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)