211652_close_icon
views-count453 դիտում article-date 13:34 09-04-2020

Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի

Կառավարության առաջարկով ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) քննարկելու համար։ Արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո ՝24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի երեքական ժամ:

Նմանատիպ նյութեր