2224 դիտում
12:57 14-05-2021
Ժամանակավորապես կդադարեցվի Արմավիրի մարզի մի շարք համայնքների, Վանաձոր քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի, Զարթոնք, Եղեգնուտ, Արտաշար, Երասխահուն, Վարդանաշեն, Մարգարա, Արազափ, Հայթաղ, Տարոնիկ, Առատաշեն, Ակնալիճ, Արշալույս, Ֆերիկ գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էյ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1-ից 17, Սպորտային փողոցի, Զ.Անդրանիկի փողոցի թիվ 2, 4, 6, 8 առանձնատների, թիվ 10 բազմաբնակարան շենքի գազասպառողների և Զ.Անդրանիկի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող հանրային օբյեկտի գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1716 դիտում
14:50 30-09-2022
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Սպիտակ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը հոկտեմբերի 3-ին կդադարեցվի
Այս բաժնից
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին