211652_close_icon

Վերիշենի բարձունքին մոտենելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են. Ներքին Խնձորեսկի համայնքապետ

views-count1525 դիտում article-date 21:44 13-05-2021

Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բարձունքին մոտանելուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը:

Մալունցն այս պահին այլ մանրամասներ չհայտնեց:  

Հիշեցնենք, որ Մալունցը Tert.am-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում, Սև լիճ առաջացած ադրբեջանական և հայկական կողմի միջև բանակցությունները շարունակվում էին Ներքին Խնձորեսկում, իսկ մինչ այդ Սև լճի տարածքում էր:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ևս անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և նշել․ «Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն է իրականացրել ու հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում, ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ նույնը»։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր