1412 դիտում
23:19 12-05-2021
Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացման
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի՝ կողմերը համագործակցելու են մի շարք ուղղություններով, իրենց ջանքերը, ներուժը, միջոցներն ու փորձը մեկտեղելով՝ ի նպաստ Հայաստանում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, երիտասարդ մասնագետների գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքով ապահովման և կարիերայի զարգացման հնարավորությունների ստեղծմանը։
«Լիկվոր» ընկերության գործունեության 30-ամյակի միջոցառումներն այսօր մեկնարկեցին՝ R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի բացմամբ, որին ներկա էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը,Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, Դեղագիտության ֆակուլտետի պատասխանատուները:
«Լիկվոր» ընկերությունը հիմնադիր-տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի ուղեկցությամբ համալսարանականները ծանոթացան ընկերության արտադրական հնարավորություններին, որակի վերահսկման ողջ գործընթացին:
«Բժշկական համալսարանը միջազգայնացման գործընթացին համահունչ այսօր ստորագրում է մի հուշագիր, որի շնորհիվ մեր ուսանողները և շրջանավարտները մեր երկրում կարող են տեսնել եվրոպական ստանդարտներին համապատասխանող պատշաճ արտադրական գործունեությունը՝ GMP-ին կյանքի կոչված:
Հատուկ հպարտություն է առաջացնում, որ հայ և օտարերկրացի ուսանողները, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում բժշկական կրթություն ստանալ կարող են տեսնել աշխարհի մակարդակով ինովացիոն արտադրություն, գործարան և գիտահետազոտական կենտրոն»-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ կարևորելով գիտական, կրթական ուղղություներով համագործակցության ընդլայնման ուղղած համատեղ ծրագրերի իրականացումը:
«Գործունեության 30 տարվա պատմության ընթացքում մեր առաքելության կարևոր կետերից մեկը եղել է Հայաստանում դեղարտադրության ոլորտի զարգացումը: Լավ գիտակցելով, որ այդ գործում իր կարևոր դերն ունի թիմը, մենք մշտապես տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով աջակցել ենք կադրերի աճին, հմտությունների կատարելագործմանն ու նրանց մրցունակ և պահանջված մասնագետ դառնալուն: «Լիկվոր»- ի և ԵՊԲՀ-ի միջև հուշագրով ընկերությունում ստեղծելու ենք ուսումնական հարթակ և ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողներին, որպես ուսումնական ծրագրի մաս, հատկացվելու են հատուկ դասաժամեր՝ պատշաճ արտադրական և պատշաճ լաբորատոր գործունեության (GMP, GLP) ուսումնասիրման նպատակով»,-նշեց «Լիկվոր» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի հետ մեկնարկող համագործակցությունն ուղղված է երիտասարդ մասնագետների արտադրության գործընթացքում ներգրավելուն:
Նշենք, որ «Լիկվոր»-ը հիմնադրման 30-ամյակի առթիվ նաև սահմանել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան» կթաթոշակ որը ԵՊԲՀ-ի հետ համագործակցության շրջանակում տրամադրելու է Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ 2021թ.-2022թ. ուսումնական տարում մագիստրատուրայում սովորելու ընթացքում: Իսկ «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից, Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրա ընդունված, բարձր առաջադիմություն ունեցող ևս 3 ուսանող կստանան 2021թ.-2022թ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում:
Ստորագրված հուշագրի, համագործակցության շրջանակում խոշոր այս դեղարդյունաբերական ընկերությունում նախատեսվում են ստերիլ դեղերի արտադրության վերաբերյալ ուսումնական և արտադրական պրակտիկաներ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ արտադրության գործընթացին, սկզբունքներին ու առանձնահատկություններին, ինչպես նաև R&D կենտրոնի աշխատանքին, որտեղ իրականացվելու են կենսատեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրություններ և գիտական հետազոտություններ՝ դեղարտադրության կատարելագործման, նորագույն բարձր տեխնոլոգիաների ներդրման, նորարար և արդյունավետ լուծումների միջոցով որակյալ և թերապևտիկ բարձր արդյունավետություն ունեցող արտադրանք ստեղծելու նպատակով:

Նմանատիպ նյութեր
1998 դիտում
21:35 26-10-2016
Ստորագրվել է կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
601 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
850 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)