1088 դիտում
10:01 12-05-2021
Գյուղատնտեսությունն անկում է ապրում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում նվազում է ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը, այլև անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 3 ամիսների արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 75 մլրդ 417.6 մլն դրամ:
Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 3 ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 87 մլրդ 540 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.7 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 8 մլրդ 204 մլն 600 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.5 տոկոսով:
Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրների մասին նախօրեին՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ, բարձրաձայնեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով.
«Չունենք գյուղատնտեսության նախարարություն, և գյուղացին այսօր՝ հենց հիմա, մեր մարզում գոնե շատ մարդիկ չեն կարողանում իրենց գյուղատնտեսական արտադրանքն իրացնել։ Ես տեղյակ եմ պահել նաև էկոնոմիկայի նախարարությանը, բայց որևէ հարցով սայլը տեղից չի շարժվում: Ու շարունակվում է այն գործելաոճը կամ այն սկզբունքները գյուղատնտեսության ոլորտում, որ գյուղացին զբաղվում է գյուղատնտեսությամբ, շարունակում է կքել վարկերի տակ և աղքատանում է, իսկ խոշոր գործարարները զբաղվում են գյուղատնտեսությամբ և ավելի են հարստանում: Այս գործելաոճը շարունակվում է նաև հետհեղափոխական Հայաստանում»։ Այնպես որ, Վիճակագրական կոմիտեի արձանագրած ցուցանիշները սպասելի են»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2016 դիտում
09:26 16-01-2014
Եվրամիության հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը գնալով անկում է ապրում. Ժողովուրդ
2064 դիտում
10:25 02-02-2022
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում. «Ժողովուրդ»
1398 դիտում
10:31 14-05-2022
Գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1540 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1483 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1288 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»