211652_close_icon
views-count1672 դիտում article-date 20:30 11-05-2021

ԿԸՀ-ն նոր որոշումներ կայացրեց. Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից. Ընտրողը քվեաթերթիկի վրա այլեւս նշում չի անելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 11-ին տասնյակից ավելի որոշումներ կայացրեց, որոնք պայմանավորված են Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, որով դուրս են գալիս տարածքային ցուցակները, գործելու է փակ ցուցակներով պարզ համանասնական ընտրակարգը:

Մասնավորապես, որոշումներից մեկով սահմանվեց, որ քվեաթերթիկը չի ունենալու հետեւի հատված, այսինքն չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու, որեւէ նշում չի արվելու:

Ընտրողը ընտրելու է եղած քվեաթերթիկներից մեկը եւ այն դնելու է ծրարի մեջ:

Որոշվեց նաեւ, որ կուսակցություններն ու դաշիքները այլեւս չեն ներկայացնելու տարածքային ցուցակներ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցը, որում ներառված է 113 գործառույթ, որոնք վերաբերում են ընտրական գործընթացի քայլերին ու ժամկետներին:

Նրա խոսքով, ընտրատեղամասերի կազմավորումը տեղի կունենա  մինչեւ մայիսի 26-ը, կուսակցություններն ու դաշինքները իրենց փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը ժամը 18.00-ն: Նրանց գրանցումը կատարվելու է մինչեւ մայիսի 31-ը:

Ընտրողների ցուցակները ընտրական տեղամասերում փակցվելու են մայիսի 31-ին

Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչեւ հունիսի 18-ը՝ 24.00-ն:

Մանրամասներն՝  այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր