Տիգրան Աթանեսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։
Հայցը մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին, այն Վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին։