211652_close_icon
views-count1132 դիտում article-date 17:23 04-05-2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով Երևանում է

Արցախի   խորհրդարանի  ղեկավար  Արթուր  Թովմասյանի  գլխավորած  պատվիրակությունը  քաղաք  Երևանում է։

Այցի շրջանակներում Արթուր Թովմասյանն  ընդլայնված  կազմով  հանդիպել է ՀՀ-ում ԱՀ  մշտական  ներկայացուցիչ  Սերգեյ Ղազարյանի  հետ։ 

Քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգը, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող  Արցախի  Հանրապետության  կառավարության  օպերատիվ  շտաբ  այցելության  նպատակները։

Հանդիպմանը ներկա էր նաև Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր