1175 դիտում
14:36 03-05-2021
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը. ՊԵԿ
Առցանց ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը։
ՊԵԿ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության կողմից նիստը նախագահել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Եվրոպական միության կողմից՝ Մաքսային միության և հարկային հարցերով գլխավոր տնօրինության առևտրի դյուրացման, ծագման կանոնների և միջազգային համակարգման բաժնի ղեկավար Ֆերնանդո Պեռո դե Պիննիկը։
Նիստին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային մաքսային կազմակերպությունում և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտին առնչվող առաջնահերթություններին, որոնց շրջանակներում ներկայացվել են նախանշված հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության մաքսային օրենսգրքերի նոր խմբագրությունները:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության շրջանակներում մաքսային վարչարարության կիրառման պրակտիկային, այդ թվում՝ իրավական լուծումների մոտարկման համատեքստում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
1202 դիտում
12:07 18-07-2015
Վիգեն Քոչարյանը գլխավորել է Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան ենթակոմիտեի նիստը
Այս բաժնից
949 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
811 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը