1220 դիտում
12:07 18-07-2015
Վիգեն Քոչարյանը գլխավորել է Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան ենթակոմիտեի նիստը
Բրյուսելում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում, որը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ՏԿ ԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները։
ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստում բազմակողմանի քննարկման առարկա է դարձել երկկողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ դատաիրավական բարեփոխումները, միջազգային իրավական օգնությունը քրեական և քաղաքացիա-իրավական ոլորտում, միգրացիան և սահմանային անվտանգության ապահովումը, վիզային ռեժիմի դյուրացումը և հետընդունման համաձայնագրի կատարումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ այդ թվում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, փողերի լվացման դեմ պայքարը, հակակոռուպցիոն քաղաքականության իրագործումը և այլ հարցեր։
Պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը եվրոպական կողմի խնդրանքով հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել է վերջին շրջանում հասարակական-քաղաքական զարգացումների վերաբերյալ եվրոպական գործընկերների բազմաթիվ հարցադրումներին։
Ամփոփելով արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի աշխատանքները՝ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը գոհունակություն է հայտնել երկկողմանի համագործակցության համար, ընդգծել համատեղ նախագծերի և եվրոպական կառույցների տեխնիկական աջակցության կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է ապագա համատեղ գործողությունների հեռանկարները։
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
5237 դիտում
22:30 21-06-2018
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
916 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1603 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1453 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ