11871 դիտում
20:40 27-12-2020
Թևան Պողոսյան. Հիմա ես հարց ունեմ Արցախի գործող բոլոր քաղաքական առաջնորդներին
Թևան Պողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կային ժամանակներ, երբ հանրությանը 100 փաստ էին ներկայացնում` հրամցնելով, թե ժողովրդավարության գործիքակազմ է` հաշվետվողականություն։ Թե ինչ էին ասում կամ ոչ, հիմա կարևոր չի, բայց հիշում եմ մեկ անգամ այդ միջոցառումն օգտագործվեց՝ դիմելու համար Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին, թե արդյո՞ք ընդունում են նրանք ՀՀ նախկին իշխանությունների կողմից բանակցություններում «այսպիսի մի պարտվողական մոտեցումը»։
Հարցը հնչել էր մինչ 2020-ի մարտ-ապրիլյան ընտրական գործընթացը, որը ընկալվում էր նախընտրական ժամանակաշրջան և հնարավորություն՝ ասելու, թե ինչն է ընդունելի Արցախում, ինչը՝ ոչ։
Հիմա ես հարց ունեմ Արցախի գործող բոլոր քաղաքական առաջնորդներին՝ հաշվի առնելով նաև, որ այսօրվա դրությամբ համարյա բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդները տարբեր պաշտոններ են ստացել կամ շուտով կստանան։
Հարցս՝ իսկ ձեզ համար Տեղ գյուղից արևելք ո՞ր երկրի տարածքն է՝ Արցախի Հանրապետության օկուպացվա՞ծ, թե Ադրբեջանի։ Դիմում եմ բոլորին։ Իսկ պատասխանն ակնկալում եմ ոչ թե անձնապես ինձ գրելով, այլ հնչեցնել Արցախի հանրապետության ԱԺ ամբիոնից։
Հ.Գ. Ինձ համար ինչպես Հայաստանի անվտանգությունը, Երևանի ցանկացած կետի անվտանգությունը սկսվում էր մեր հայրենիք Ակնայի առաջնագծի այն կետից, որտեղ կանգնած էր հայ զինվորը, այդպես էլ այս հարցի պատասխանն է։ Բայց դե դա ինձ համար, իսկ Ձե՞ր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4351 դիտում
23:14 02-05-2021
Գործող իշխանությունների վերարտադրվելու դեպքում հինգ տարի հետո կդառնանք թուրքական վիլայեթ․ Թևան Պողոսյան. Tert.am
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»