211652_close_icon
views-count1356 դիտում article-date 17:14 01-05-2021

Իրաքի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:

Նմանատիպ նյութեր