211652_close_icon
views-count30027 դիտում article-date 23:04 30-04-2021

Սյունիքի մարզի Խնածախ գյուղը հայտնվել է հակառակորդի թիրախում. բնակիչներն ասում են. «ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եկել նայել ու առանց որևէ բան պատասխանելու՝ հեռացել են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակիչները հայտնվել են հակառակորդի թիրախում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները որոշել են վաղը՝ մայիսի 1-ին՝ ժամը  10:00-ին,  բնակիչներով հավաքվել և իրենց բողոքի ձայնը այդ կերպ հասցնել իշխանություններին:

SHAMSHYAN.com զանգահարած բնակիչ Արշավիր Սիմոնյանը ասաց, որ այսօր եկել են իրենց գյուղից 150 մետր հեռավորություն վրա բարձունքում տեխնիկայով դիրքեր են կառուցել և տեղակայվել, իսկ պատկան մարմինները ոչ մի հուսադրող բան չեն ասում:

​Ըստ զրուցակցի՝ այդպիսով վտանգաված է մոտ 800 բնակիչ ունեցող գյուղի կյանքը և անդորրը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եկել նայել են ու թողել հեռացել:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր