211652_close_icon
views-count1222 դիտում article-date 12:12 30-04-2021

COVID 19-ի և պատերազմական պայմաններում զինծառայողների իրավունքներիհետ կապված հարցերը քննարկվել են Պաշտպանին առընթեր զինծառայողների հարցերով խորհրդի նիստում

Ապրիլի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստ:

Այն անցկացվել է ընդլայնված կազմով, որին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:

Նիստի բացման խոսքում՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ ընդգծել է, որ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար, առավել ևս, եթե դրանք վերաբերում են զինված ուժերին էական է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կորոնավիրուսային (Covid-19) համավարակի և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո զորքերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և զորամասեր մոնիթորինգային այցերի ժամանակ: Քննարկվել են զորահավաքային զորակոչի և զորահավաքային ծառայության ընթացքում քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների, ներառյալ՝ առողջական ու սոցիալական բնույթի խնդիրներ:


Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:

 
Պաշտպանը կարևորում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների, հատկապես՝ Պաշտպանության նախարարության ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պատասխանատու ստորաբաժանումների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

 

Նմանատիպ նյութեր