9725 դիտում
19:42 28-04-2021
Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս՝ ապրիլի 26-ին, նախագահ Քոչարյանը հերթական հանդիպումն ունեցավ իր աջակիցների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք հետաքրքրվում էին, թե արդյոք հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից, ինչ է պետք անել դրա համար, և երբ հասարակ քաղաքացին իր վրա կզգա այդ վերականգնումը։ Նախագահն իր խոսքում ասաց, որ հնարավո՛ր է։ Հնարավորությունը կա՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատատեղ ստեղծել։ Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ։ Ներկայացնում ենք հանդիպման մի հատվածը։
Նախագահ Քոչարյանի և աջակիցների երեկվա հանդիպումը` կարևորը.• Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում։
• Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը։
• Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
745 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1039 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
667 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան