1577 դիտում
16:25 14-03-2016
Հայաստանը կմասնակցի Ֆուտբոլը Բարեկամության Համար ծրագրին
ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ-2016 Երեխաների չորրորդ միջազգային ծրագիրը ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր «Գազպրոմ» ընկերության կողմից, որպես «Գազպրոմը երեխաների համար» համաշխարհային սոցիալական ծրագրի մաս:
ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի նպատակը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը:
ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի գործարկումն իրականացել է նրա համաշխարհային դեսպանի՝ լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի հովանու ներքո: Ծրագրի գլխավոր արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը: Ծրագրի գլխավոր միջոցառումը ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Երեխաների միջազգային ծրագրի ֆորումն է, որը միավորելու է աշխարհի լավագույն մանկապատանեկան ակումբների 12-14 տարեկան երեխաներին:
ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ-2016 Երեխաների չորրորդ միջազգային ծրագիրը տեղի կունենա 2016 թ. մայիսի 26-ից 29-ը Միլանում: Ի թիվս 32 երկրների՝ Հայաստանը, ի դեմս ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմերից մեկի, ևս կմասնակցի ծրագրին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1673 դիտում
19:31 27-04-2021
Հայտնի են «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագրին Հայաստանը ներկայացնող պատանիները անունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1680 դիտում
21:09 27-04-2021
Հայտնի են «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագրին Հայաստանը ներկայացնող պատանիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1660 դիտում
20:38 07-12-2020
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» մրցաշրջանում Հայաստանը գրանցել է առաջին հաջողությունները
Այս բաժնից
22579 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
2983 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2368 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»