211652_close_icon
views-count1507 դիտում article-date 22:36 27-04-2021

Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորների հետ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Վճռաբեկ դատարանի քրեական,
քաղաքացիական և վարչական պալատների դատավորների հետ:

Հանդիպման օրակարգն ընդգրկել է դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական կառուցակարգերին և ուղենիշերին առնչվող հարցեր: 

Քննարկման ընթացքում ընդգծվել է Վճռաբեկ դատարանի բացառիկ առաքելության իրականացման, այն է՝ օրենքների միատեսակ կիրառման ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացումը:

Բարձրագույն դատական խորհուրդը լսել է նաև Վճռաբեկ դատարանի դատավորների մտահոգություններն ու
տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել թափուր հաստիքների համալրման,
աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Խորհուրդը շրջել է Վճռաբեկ դատարանի շենքում, զրուցել աշխատակազմի և գրասենյակի աշխատակիցների հետ, ծանոթացել դատարանի վարչական շենքում տեղակայված Կարգադրիչների ծառայության աշխատանքային պայմաններին:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի
Մամուլի և հասարակայնության
 հետ կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր