211652_close_icon
views-count6597 դիտում article-date 10:27 07-08-2018

Բարձրագույն դատական խորհուրդը գաղտնի քվեարկությամբ ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին

Երեկ՝ օգոստոսի 6-ին, կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը: Խորհրդում տեղի ունեցավ հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի և ՀՀ վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Արծրուն Միրզոյանի հետ: Խորհուրդը դիտարկեց նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների անձնական գործերը, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց գաղտնի քվեարկություն, որի արդյունքում Խորհրդի կողմից բավարար ձայներ ստացան Արգիշտի Ղազարյանը, Արծրուն Միրզոյանը և Էդգար Սեդրակյանը: Օրենքով սահմանված կարգով՝ ընտրված թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողովին: [b] ****[/b] «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվեց նաև Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով. 1. Աթաբեկյան Արթուր 2. Ավագյան Գարիկ 3. Բաբայան Արսեն 4. Թադևոսյան Սամվել 5. Խաչատրյան Արմեն 6. Կատվալյան Լիլիթ 7. Կուբանյան Արա 8. Հովհաննիսյան Արտաշես 9. Մկրտչյան Բագրատ 10. Նարինյան Գևորգ 11. Չիչոյան Արմեն 12. Փոլադյան Տիգրան Սնանկության դատարանը գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից: [b]Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր