211652_close_icon
views-count1092 դիտում article-date 15:17 27-04-2021

ՀՀ նախագահը շնորհավորել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջև հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ երկու ժողովուրդների: 

Նմանատիպ նյութեր